Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարկուտ
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ստեփանավանում կարկուտի պատճառով սահմանվել է արտակարգ ռեժիմ (տեսանյութ)

 
​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին տեղեկացնում են Ստեփանավանի համայնքապետարանից։ 
Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։
​«Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

0256 2 22 33 | 0256 2 23 61
​098 00 04 48 | 099 35 54 50»