Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Բեգլարյան
A A
Քաղաքականություն

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը, Հակակոռուցիոն դատարանում խափանման միջոցի միջնորդության 6 ժամից ավելի տեւած քննարկումից հետո խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Վահե Դոլմազյանը մասնակի է բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը միջնորդել էր 2 ամսով կալանավորել նախկին պաշտոնյային։

    «Դեղին քարտով է բավարարվել։ Բացարձակ կալանավորման հիմքեր չկային։ 7 տարի քննվող գործով առանց որեւէ նոր ապացույցի միջնորդություն էր ներկայացվել դատարան»,- հավելեց պաշտպան Հրանտ Անանյանը։

  Պաշտպանական կողմը պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։