Բացել լրահոսը Փակել լրահոսը
kyh_2
A A
Քաղաքականություն

Կեսգիշերին «Ուժեղ Հայաստան» -ի թեկնածուների կալանավորման հարցն է քննարկվելու

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։ Պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 6 թեկնածուների՝ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալն է։ Այսօր ներկայացված դիմումների քննարկումը տեղի կունենա ԿԸՀ նիստում հունիսի 6-ին՝ ժամը 00․15-ին։

Հիշեցնենք, որ այսօր «Հանրապետություն» կուսակցությունն էլ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով, քանի որ խախտվել են «Ընտրական օրենսգրքի» մի շարք դրույթներ։ Դիմումը ԿԸՀ նիստում կքննվի այսօր՝ ժամը 22․00-ին։