Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք ինչի՞ համար եք ծնվել. հարց Փաշինյանին (տեսանյութ)

Ո՞րն էր Աժ նախընտրական քարոզարշավի ամենահիշվող դրվագը։ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության պատգամավորի թեկնածու, ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում առանձնացնում է Հանրային հեռուստաընկերության կազմակերպած եզրափակիչ բանավեճի ընթացքում տեղի ունեցած վիճաբանությունը, երբ կուսակցության առաջին համար Սպարտակ Կյուրեղյանը հարց է  տալիս Փաշինյանին «Ինչի՞ համար եք ծնվել, երբ մեր ազգից որեւէ մարդու որեւէ դեպքում գթասրտություն չեք ցուցաբերում»։

Այս հարցը հնչում է ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ լեզվակռվի ժամանակ Փաշինյանն ասել էր․ «Ո՞վ եք դուք, արա՛։ Ղարաբաղի հարցը որ կար, գնայիք զոհվեիք, դուք խի՞ եք կենդանի ընդհանրապես»։

Չնայած բանավեճի վարողների նկատողություններին՝ չվիրավորել մեկ-մեկու, Փաշինյան-Կյուրեղյան վիճաբանություն է տեղի ունենում։