Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ընտրանին մեկնեց Դուբլին

Սպորտ
1ac300e001828a274c9afb22740c0cc9

Այսօր, առավոտյան ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը մեկնեց Դուբլին, որտեղ վաղը երեկոյան Երևանի ժամանակով 22 անց 45-ին կանցկացնի Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի ավարտական տուրի հանդիպումը՝ Բ խմբում 2-րդ տեղի եւ փլեյ-օֆֆ դուրս գալու համար պայքարող Իռլանդիայի ընտրանու հետ:

ՀՀ հավաքականը Իռլանդիա է մեկնել 19 ֆուտբոլիստներով՝ դեռեւս չեն վերականգնվել դարպասապահ Գեւորգ Կասպարովն ու Ռոբերտ Արզումանյանը:

Ինչպես հայտնի է, Իռլանդիայի հավաքականը լուրջ կորուստ ունի՝ Վնասվածքի պատճառով այս խաղում թիմակիցներին չի կարողանա օգնել ընտրանու ավագը, «Լոս Անջելես Գելեքսիի» 31-ամյա հարձակվող Ռոբի Քինը:

Պարզվել է, որ Իռլանդիայի հավաքականի ռմբարկուին վերականգնվելու համար կպահանջվի առնվազը 2 շաբաթ: Ամենայն հավանականությամբ, հարձակման գծում նրան կփոխարինի «Վեսթ Բրոմվիչի» խաղացող Շեյն Լոնգը: