Արոնյանը զիջում է դիրքերը
Իսպանական Բիլբաո քաղաքում ավարտին է մոտենում տղամարդկանց շախմատի «Մեծ Սաղավարտի» 4-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարի 2-րդ շրջանը:
8-րդ տուրում Լևոն Արոնյանը անհաջող խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 79-րդ քայլում ստիպված եղավ հանձնվել:
Այս տուրում Անանդը միավորը կիսեց ուկրաինացի Իվանչուկի հետ, իսկ նորվեգացի Կառլսենն էլ սպիտակներով առավելության հասավ իսպանացի Վալեխոյի նկատմամբ:
8 տուրից հետո 14 միավորով Իվանչուկը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 11-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են Նակամուրան եւ Կառլսենը: Անանդը իր ակտիվում գրանցած 9 միավորով 4-րդ տեղում է:
Պարտությունից հետո Արոնյանը 8 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնականը: Իսկ, ահա Վալեխոն 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր նախավերջին՝ 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն Անանդի հետ: