A
A
Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: