Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալոյանը Բաքվում ճանաչվեց հաղթող

Սպորտ
d8b9eb49a66667909c88109b512b3a35

Բաքվում ավարտվեց օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ 113 երկրի 570 բռնցքամարտիկ 10 քաշային կարգերում մեդալներից բացի 92 օլիմպիական ուղեգիր վիճարկեցին:

ՀՀ ընտրանու 7 պատվիրակներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առավել հաջող հանդես եկավ 2009-ի աշխարհի փոխչեմպիոն, 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որը գրավեց 5-րդ տեղն ու օլիմպիական ուղեգիր նվաճեց:

Ստուգատեսում իրենց գերազանց պատրաստակամությամբ առաձնացան ՌԴ-ի հավաքականի կազմում ընդգրկված եւ օլիմպիական վարկանիշի արժանացած 49կգ քաշային 28-ամյա Դավիթ Հայրապետյանն եւ 52կգ քաշային, 23-ամյա Միշա Ալոյանը:

Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծնված Ալոյանը 1997-ից ընտանիքով տեղափոխվել է ՌԴ-ում եւ Բաքվի խաղերում նա միակն էր, որը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Ալոյանը կիսաեզրափակչում 8:15 հաշվով զիջեց օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, չինացի Զու Շիմինգին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Թիմային հաղթանակ տարավ Ուկրաինայի հավաքականը, որն այստեղ 4 ոսկե և մեկ արծաթե մեդալի արժանացավ:

Բռնցաքմարտի հաջորդ օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի 2012-ի ապրիլի 13-22-ը՝ Ստամբուլում: