Բացել լրահոսը Փակել լրահոսը
1780594621037976_tH_fnKw_
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը «միայն մեկ խնդրանք» ունի Հայաստանից․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «միայն մեկ խնդրանք» ունի Հայաստանից՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։
 
«Սա է այն ամենը, ինչ մենք խնդրում ենք, հատկապես այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում հանրաքվե անցկացնել այս հարցի վերաբերյալ՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության:
 
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս շուտ», - ասել է Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից առաջատար միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ։