Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

109 ֆուտբոլիստ պարգեւատրվել է

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի գործկոմի օգոստոսին կայացած որոշման համաձայն՝ Ազգային հավաքականի կազմում 100 և ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստները պարգևատրվելու են ՈՒԵՖԱ-ի հատուկ մրցանակով` հուշամեդալով եւ հուշանվեր գլխարկով:

Առաջին դափնեկիրներն արդեն հայտնի են՝ Եվրոպայի 36 երկրի 109 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Դևիդ Բեքհեմը, Ֆրանց Բեկենբաուերը, Յուրգեն Կլինսմանը, Միրոսլավ Քլոզեն, Զինեդին Զիդանը, Տիերի Անրին, Պաուլո Մալդինին, Ջանլուիջի Բուֆոնը, Ռաուլ Գոնսալեսը, Իկեր Կասիլյասը, Լուիշ Ֆիգուն, Օլգե Բլոխինը, Ալեսքանդր Շևչենկոն:

Բարձր պատվի արժանացածների թվում է նաեւ ՀՀ ազգային հավաքականի 38-ամյա ավագը՝ Սարգիս Հովսեփյանը, որը 1992-ից մինչ օրս Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 124 հանդիպման:

Հոկտեմբերի 11-ին, Դուբլինում կայանալիք մրցամարտը Հովսեփյանի համար կլինի հավաքականի կազմում անցկացրած 125-րդ հանդիպումը:

Տեղեկացնենք, որ առայժմ Եվրոպայի ռեկորդակիրը Լատվիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Վիտալի Աֆասանսեւն է։ Նա 1992-2010թթ. իր երկրի ընտրանու կազմում մասնակցել է 167 հանդիպման ու դարձել է 16 գոլի հեղինակ: