Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտին՝ 1,44 մլրդ. դրամ

Սպորտ
5d9e63b5f0170fbae5dc2de22c8b6d54

ՀՀ մարզական պատվիրակությունը 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիական 30-րդ խաղերին մասնակցություն ապահովելու նպատակով, 2012-ի ՀՀ պետական բյուջեի նախագծում 90մլն. Դրամ (շուրջ 250 հազար դոլար) է նախատեսվում:

Ընդհանուր առմամբ, այս նախագծում 2012թ. սպորտին հատկացվող միջոցներն անցած տարվա համեմատ 4 տոկոսով կրճատվել են: 2011-ին հատկացված 1,5 մլրդ. դրամի փոխարեն, 2012-ին նախատեսվում է միայն 1,44 մլրդ. դրամ:

Ինչպես նախորդ տարի, 2012-ին էլ ներքին առաջնությունների կազմակերպման եւ միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու համար կտրամադրվի 885մլն. դրամ(շուրջ 2,4 մլն. դոլար):

Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևատրելու համար նախատեսվում են դրամական պարգևներ` ընդհանուր առմամբ, 50 մլն. Դրամի (շուրջ 135 հազար դոլար) չափով:

ՀՀ կառավարության նիստում ՀՀ երիտասարդության եւ սպորտի նախարար Արթուր Պետրոսյանը իր դժգոհությունն է հայտնել, հատկապես միջազգային մրցաշարերում հաղթած մարզիկների պարգեւատրման համար նախատեսված պարգևավճարների գումարի չափից: