Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը` Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում անցկացրել է քայլերթ և հանրահավաք։ Դաշինքի աջակիցները Մերգելյան ինստիտուտի հարակից տարածքից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով իրենց կարգախոսները։

Հանրապետության հրապարակում դաշինքի կողմնակիցները ներկայացրել են մեծ գրքի տեսքով ինստալյացիա, որտեղ քաղաքացիները կարող են ստորագրել «Սաֆարովի նախադեպի կանխարգելման մասին» օրինագծի օգտին։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ավելի վաղ նշել էր, որ իշխանության գալու դեպքում առաջին որոշումներից մեկը կլինի այս օրինագծի ընդունումը։ Այն նախատեսում է արգելել Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում հողի և անշարժ գույքի ձեռքբերումը, այդ թվում՝ շինարարական ընկերությունների միջոցով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանրահավաքի ընթացքում պատռել է այն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կոնցեպտը, որտեղ ներկայացված է, թե ինչպես կարող են ազդել Հայաստանի վրա։ Նա վստահեցրել է, որ Հայաստանում կլինի առաջնորդ, որը երբեք թույլ չի տա նման զարգացումներ, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրերը կձախողվեն։