Բացել լրահոսը Փակել լրահոսը
151293a3-e954-4d19-a2d3-4ed826998b80
A A
Պաշտոնական

Լցակայանում անցկացվել են ստուգումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի, գյուղ Վարդանաշենի, Վարդանաշեն 1 հասցեում գործող բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող«ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

 

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։

 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։