Տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ընթացքը և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասվում է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։