A
A
Ֆավորիտը Հայաստանի հավաքակա՞նն է
Բուքմեյքըրների կարծիքով, այսօր կայանալիք Հայաստան - Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ֆավորիտ է հանդիսանում Հայաստանի հավաքականը:
Ըստ նրանց, այդ խաղում մեր թիմի հաղթանակի հնարավորությունը մոտ 4 անգամ շատ է մակեդոնացիների հնարավորությունից: Խաղից երկու ժամ առաջ, Հայաստանի հաղթանակը կազմում է 1,59 գործակից, իսկ Մակեդոնիայինը` 6,20:
Բուքմեյքերների հաշվարկով, Հայաստան - Մակեդոնիա հանդիպման առավել հավանական հաշիվը 1:0-ն է` հօգուտ Հայաստանի:
Հիշեցնենք, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում, այսօր «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Մակեդոնիայի ընտրանուն: Խաղը կսկսի ժամը 20:00-ին, իսկ մարզադաշտի մուտքը երկրպագուների համար բաց կլինի ժամը 18:00-ից: