Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու և Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ քննարկումները պայմանավորված են սպասվող ընտրություններով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ 
 
Նրա խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր կարծում են, որ եվրոպամետ կուրսը կարող է ավելի գրավիչ լինել ընտրողների համար։
 
Պեսկովը նաև նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համակրում են Ռուսաստանին, և Մոսկվան դա չի թաքցնում։
 
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունը ժամանակին «խելամիտ որոշում» էր և բերել է տնտեսական օգուտներ՝ ներառյալ շուկաների հասանելիությունը և արտոնյալ տնտեսական պայմանները։
 
Միաժամանակ՝ նա հերքել է այն պնդումները, թե Մոսկվան այդ թեման օգտագործում է ընտրական գործընթացներում։
 
Պեսկովի խոսքով՝ եթե եվրոպական կողմնորոշումը սկսի խոչընդոտել ԵԱՏՄ անդամակցությանը, ապա կարող է անհրաժեշտ լինել հանրաքվե։