A
A
Մեր մարմնամարզիկները մեկնեցին Տոկիո
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ հոկտեմբերի 8-ից մեկնարկելու է աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ այդ առաջնությունում, մեդալներից բացի, խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր:
Հայաստանից մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (բազմամարտ), ՀՀ երիտասարդական առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը (երեք մրցաձեւում): Կանանց մրցումներում հանդես կգա ամերիկահայ Հուռի Գեբեշյանը՝ մեր երկրի դրոշի ներքո, առաջին անգամը լինելով:
Առաջնության մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: