A
A
Չհայտարարված մշտադիտարկման այց՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, մայիսի 19-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։
Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել են նաև բժշկական փաստաթղթերը, ներառյալ` ինքնասպանության ռիսկի գնահատման գործիքների կիրառման և դրանց վերահսկման հետ կապված հարցերը: