Բացել լրահոսը Փակել լրահոսը
ff7bd442-7867-4df3-8725-2c4d2f76eb41 (1)
A A
Պաշտոնական

Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ

Մայիսի 24-ին, ժամը 18։50-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները։ 

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։ 

Փրկարարները «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։