Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը «ոչ-ոքի» խաղաց

Սպորտ
0f193646084812215453c2e2712ece9f

Իսպանական Բիլբաո քաղաքում սկսվեց շախմատի «Մեծ Սաղավարտի» երկրորդ շրջանը:

6-րդ տուրում Արոնյանը սեւերով «ոչ-ոքի» խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մեր գրոսմայստերը վաստակել է 7 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի, նորվեգացի Մագնուս Կառլսենի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը:

Աղյուսակը վստահ գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որն իր ակտիվում ունի 13 միավոր: Հիշեցնենք, որ սույն մրցաշարում միավորները հաշվում են ֆուտբոլի նման՝ հաղթանակի համար շախմատիստը վաստակում է 3 միավոր, «ոչ-քիի» համար` 1:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա Մագնուս Կառլսենի հետ՝ սպիտակ խաղաքարերով: