Բացել լրահոսը Փակել լրահոսը
2e97f8f49e8f01e3b5cf15e089f69186_1751620848
A A
Քաղաքականություն

Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուց-շին վերաբերող ցանկացած մեխանիզմ պետք է համաձայնեցվի Իրանի, Օմանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև, իսկ ԱՄՆ-ն դրա հետ «ոչ մի կապ չունի»։
 
Նրա խոսքով՝ Թեհրանն այժմ կենտրոնացած է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա։ Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ բանակցություններից հետո կողմերի դիրքորոշումները մոտեցել են, իսկ առաջարկվող տեքստում ամրագրված է Իրանի հիմնական պահանջը՝ պատժամիջոցների վերացում։
 
ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը հենց հարստացված ուրանի դուրսբերումն է Իրանից։ Դեռ պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչպես կարձագանքի Թեհրանի դիրքորոշմանը։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերը չհասնեն համաձայնության։