Բացել լրահոսը Փակել լրահոսը
d47c08d7-93b5-4806-b80d-ea0f4c63744a
A A
Պաշտոնական

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին

Մայիսի 22-ին, ժամը 17:40-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գորիս քաղաքին հարակից «Լաստիխութ» լեռ կոչվող տարածքում հայտնաբերել են մոլորված չորս երեխաներին, մոտ մեկ կմ իջեցրել լեռը և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել ծնողների մոտ: