Արթուր Սարգսյանը կկարողանա տանը քարոզչություն իրականացնել
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի պատգամավորի՝ կալանավորված թեկնածու Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։
Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը 25 մլն դրամ կիրառվելու գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամիս ժամկետով երկարաձգեց կալանքը։ Սակայն մեղմացումնեը մտցվեցին: Պատգամավորի թեկնածուն կկարողանա իր տանը հյուրընկալել ընտրողներին եւ քարոզչություն իրականացնել։
Արթուր Սարգսյանը կասկած հայտնեց, թե ինչպես կարող էր բոլոր ընտրողներին հրավիրել իրենց տուն եւ քարոզչություն իրականացնել։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ևս 16 անձ մեղադրվում են ահաբեկչություն կատարելու և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։
Դատական նիստն այս պահին շարունակվում է։ Դատարանը քննում է Իգոր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։