«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթի բացումը կայացավ Գառնիում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը։
Լուսային շոու, գինի երաժշտություն, տարբեր լեզուներով խոսակցություններ. մոտ չորս ժամ այս պատկերն է Գառնիի տաճարի հարեւանությամբ։ Հենց այստեղ է տեղի ունենում միջոցառման բացումը։
Հայաստանը ներկայանում է որպես գինեգործության հնագույն բնօրրան և միաժամանակ նորարարական գինեգործական երկիր։
«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ին մասնակցելու համար 65 երկրից Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ՝ լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։
Գինեգործության ոլորտի խոշորագույն այս միջոցառումն ունի ավելի քան 30 տարվա պատմություն։ Այն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և Չինաստանում։
Միջոցառման շրջանակներում հյուրերը կայցելեն Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ։
Մայիսի 21 -ից կմեկնարկնի համտես-մրցույթը։
Մայիսի 23-ին` համտես-մրցույթի վերջին օրը, կհայտարարվի մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։