Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը հայտնել է Թևանյանի դեմ քրգործ հարուցելու մասին․ Թևանյանն արձագանքում է (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի, այսօր Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
«ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- ասել է նա։
 
Թևանյանն արձագանքել է՝ նշելով, որ Փաշինյանի կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։

«Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ։ Ադրբեջանի շահերին ես ծառայում, Ալիևին խոստացել ես տարածքներ զիջել, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել»,- ասել է նա։ 

Նա ընդգծել է, որ վարչապետը Սաակաշվիլու օրվան երնեկ է տալու և, որպես հայկական Զելենսկի, չի կարողանալու իր ծրագիրը կյանքի կոչել։