A
A
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 19-ին, ժամը 17։07-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։