A
A
Արմեն Գրիգորյանը Հունաստանում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին:
Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը: