Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը քիքբոքսինգի ֆեդերցիա չի ճանաչում

Սպորտ
e1c32e167c2ed6b08a4ffe12481d9bae

Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Էսպեն Լունդը նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` խնդրելով պատասխանել, թե. ՀՀ-ում գործող քիքբոքսինգի երկու ֆեդերացիաներից որի՞ն է ճանաչում` Գառնիկ Հայրապետյանի, թե՞ Հրայր Կարապետյանի ղեկավարած կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:

Բանն այն է, որ հոկտեմբերի 24-28-ը Մակեդոնիայում կայանալիք՝ քիքբոքսինգի աշխարհի հերթական առաջնությանը Հայաստանից հայտ են ներկայացրել երկու ֆեդերացիաներ:

ՀԱՕԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայաստանյան քիքբոքսինգի երկու կազմակերպություններից ոչ մեկին չի ճանաչում, քանի որ Հայաստանը չկա համաշխարհային ասոցիացիայի անդամագրված երկրների ցանկում:

Հիշեցնենք, որ անցած ապրիլին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան համատեղ կազմակերպել էին Հայաստանի քիքբոքսինգի առաջնություն, որին մասնակցել են 32 ակումբ, 220 մարզիկ: Տեղեկացնենք, որ ՀՔԱՖ-ի նախագահը Գառնիկ Հայրապետյանն է: