A
A
Հայկ Մարտիրոսյանը՝ միանձնյա առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
8-րդ խաղափուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին: