Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նորդուզի շրջանում մոտ 1000 մեքենա է գնվել հայերից՝ հայկական մեքենաներ են, բայց վարում են իրանցիներ (տեսանյութ)

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Նորդուզի շրջանում մոտ 1000 մեքենա է գնվել հայերից՝ հայկական մեքենաներ են, բայց վարում են իրանցիներ։ 

Նրա խոսքով՝ բեռնափոխադրումներ իրականացնողները, որոնք հիմնականում Իրանց են ներկրում Հայաստան կամ արտահանում բեռներ, հայտնվել են շատ փակուղային վիճակում:

«Պատճառները բազմաթիվ են, բայց ես կարող եմ նշել դրանցից մի քանիսը: Օրինակ, Իրանի տարածք արգելվում է մուտք գործել լիքը բենզաբաքով: Եթե բենզաբաքում առկա է վառելիք, ապա այդ վառելիքի քանակի համար վճարվում է տուգանք: Չգիտես ինչու Իրանում մեր բոլոր բեռնատարներին ստիպում են, որ լիցքավորեն դիզվառելիքն Իրանից և բարձր գներով: Իրանից դուրս գալիս օնլայն գրանցում են հերթում, տեղ վերցնում, բայց այդ օնլայն համակարգը չի գործում, մեր հայկական մեքենաներն օրերով, անգամ մինչև 15 օր մնում են այդտեղ, հսկայական ծախսեր են անում, բայց իրանական մեքենաները նույն օրը կարող են մտնել, դուրս գալ առանց հերթի, ինչը լուրջ մրցակցային խնդիրներ է առաջացնում մեզ համար»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի՝ տարբեր տեսակի վճարումներ են պահանջվում և մեկ վարորդից մոտավոր հաշվարկով գանձվում է ավել 80-100 000 դրամ։ Իրանական մեքենաները լիցքավորվում են լիտրը 10-12 դրամով, իսկ մենք, արդեն պարզ է, մոտավորապես 1 դոլար և ավել գումարով: Այսինքն՝ ստեղծվել են պայմաններ, որոնք ստիպում են մեր տնտեսվարողներին հրաժարվել այս բիզնեսից և, ըստ իմ տեղեկությունների, արդեն մոտ 1000 մեքենա միայն Նորդուզի շրջանում գնվել է հայերից և դրանք հայկական մեքենաներ են, բայց վարում են իրանական ընկերություններ»,- ասել է նա։ 

Խաչատրյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է լուրջ ուսումնասիրություններ իրականացնել այս ուղղությամբ և միջոցներ ձեռնարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։