Բացել լրահոսը Փակել լրահոսը
651743285_26509101922035641_7175523134744010725_n
A A
Հասարակություն

Ծառուկյանի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Այսօրվա քաղաքական ուժի ղեկավարն ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ԶԼՄ-երի  հարցումներին ի պատասխան արձագանքելով  իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։
 
«2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։
 
Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարն ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել»,- նշել է Տոնոյանը։