A
A
Հանրային գործունեությամբ զբաղվելիս մի՛ նմանվեք տղամարդկանց․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանը կանանց խորհուրդ է տալիս հանգիստ վերաբերվել թիրախավորմանը, որովհետև դրա պատճառը ոչ թե կնոջ այս կամ այն հատկությունն է, այլ նրա սեռը։
Ասում է՝ այսօր քաղաքականությամբ զբաղվող կանայք ճանապարհ են հարթում եկող սերունդների համար, ու սա է ամենակարևորը։ Պատգամավորը հորդորում է քաղաքականությամբ զբաղվելիս չնմանվել տղամարդկանց ու չդառնալ պատրիարխալ մշակույթի կրողը։