A
A
Ոչ իրավաչափ է ճանաչվել «Իզմիրլյան»-ում կատարված երկրորդ խուզարկությունը
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը բավարարվել է «Իզմիրլյան» ԲԿ բուժական
գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով պաշտպան Արմինե
Ֆանյանի ներկայացրած բողոքը:
«Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան»
ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն
լինելը»,- այս մասին տեղեկացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը:
Հիշեցենք, որ փետրվարի 13-ին իրավապահները խուզարկություններ են « Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն
Չարչյանի եւ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում:
Օրեր առաջ էլ դատավոր Վազգեն Ռշտունին էր ոչ իրավաչափ է ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն
Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը: