Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-1030x600z-0.7633-2-800x466
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 12-ին, ժամը 20։44-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ ուղևորի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: