Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան (տեսանյութ)

«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին։

«Հատուկ ուղերձ ունեմ Նիկոլ Փաշինյանի և նրա այսպես կոչված պաշտպանության նախարարի համար։ Հանկարծ չփորձեք փոխել թեման։ Ես անհերքելի փաստերով ցույց եմ տվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են իրենց դիրքերի բարելավման և ամրացման աշխատանքներ։ Այն տարածքներում, որոնք պատկանում են Հայաստանին, կառուցում են ճանապարհներ, բարելավում ռազմական կոմունիկացիաները, ներխուժումով կառուցել են նոր դիրք։ Լուսանկարներից ակնհայտ է, որ դա մարտական հերթապահության դիրք է, ինչով ամեն օր վտանգի են ենթարկում մեր զինծառայողների կյանքը և խաղաղ բնակչությանը։ Ընդլայնել են նաև Վարդենիս համայնքի նկատմամբ վերահսկողության սահմանները և նման աշխատանքներ են կատարում Ջերմուկի տարածքում։ Այս ամենը հիմնավորել եմ արբանյակային լուսանկարներով։

Ուրեմն դուք կամ ձեր փաստերով պետք է ցույց տաք, որ մենք սխալ ենք, կամ պարտավոր եք մանրամասն բացատրել, թե ինչու եք գրեթե մեկ տարի այս ամենը թաքցրել ժողովրդից։

Պարոն Փաշինյան, եթե ուզում եք ինձ պատասխանել, ապա տղամարդ եղեք և արեք դա անձամբ, ոչ թե ձեր շրջապատի միջոցով։ Դուք գերագույն գլխավոր հրամանատար եք։ Ես վերջնականապես հասկացա, թե ինչու հրաժարվեցիք ինձ հետ բանավեճից․ դուք շատ քիչ եք հասկանում այս ամենից, և այն քիչն էլ սխալ է»։