Ռոբերտ Նազարյանի գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում կասեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ նրան փոխկապակցված անձանց գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում կասեցվել է մինչեւ իրավահաջորդության հարցի լուծումը:
Ըստ է դատավոր Լիլի Դրմեյանի որոշման՝ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանի իրավահաջորդ(ներ)ի մասին տեղեկություններ առկա չեն, ուստի գործի վարույթը պետք է կասեցվի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը մահացել է այս տարվա հունվար ամսին:
Դատարանը էական է համարում այն հանգամանքը, որ հայցադիմումի մեջ հայցի փաստական հիմքերը փոխկապված են, դրանք հնարավոր չէ առանձնացնել՝ ըստ պատասխանողներից յուրաքանչյուրի գույքին առնչվող պահանջների: Իսկ գործը դատարանում է 2023թ-ից: Ռոբերտ Նազարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ, 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր, ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ: Նախնական դատական նիստում Պատասխանողներ Լեւոն Նազարյանի եւ Մարինե Գեւորգյանի անունից ներկայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, որին բանավոր հայտարարությամբ միացել էին նաեւ Ռոբերտ Նազարյանի եւ Սվետլանա Խառատյանի ներկայացուցիչը:
Սակայն դատարանը մերժել էր ներկայացված միջնորդությունը: