A
A
Սևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 129 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Միշա Ն․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է և 48-ամյա Արման Կ․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։