Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը․ կան վիրավորներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։