Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատախազություն
A A
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն

 ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Հովիկի Աբրահամյանին, այսօր՝ ժամը 14.30-ին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում:

Նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական համակարգից։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»,- նշված է ծանուցման մեջ:

Ի դեպ, Աննա Աբրահամյանը ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար է: