Վերադարձան Հայաստան հատուկ չվերթով
Աջակցիր «Ա1+»-ինՏարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի՝ /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ:
«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։
Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։ Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։ Թռիչքը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:
Այս մասին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։