Հոլանդացին չի ուզում աշխատել Ադրբեջանում
Հոլանդական «Ուտրեխտ» թիմի նախկին մարզիչ Տոն դյու Շատենիեն հայտարարել է, որ հրավերներ է ստացել Ադրբեջանի ֆուտբոլի ակումբներից, բայց չի պատրաստվում մեկնել այդ երկիր:
«Ես առայժմ գործազուրկ եմ: Ճիշտ է, մի քանի հրավերներ ունեմ տարբեր երկրներից, սակայն չեմ ցանկանում շարունակել իմ կարիերան այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, չնայած, որ բարձր աշխատավարձ են առաջարկում» - հոլանդական լրատվամիջոցներին հայտարարել է դյու Շատենիեն:
Իսկ ահա ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնի մասնագետ Բերտի Ֆոգստը, գերմանական ԶԼՄ-երին հայտնել է, որ չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագիրը Ադրբեջանի ՖՖ-ի հետ:
«Ադրբեջանում չկան բարձրակարգ խաղացողներ: Ակումբներում լավ չեն նախապատրաստում ֆուտբոլիստներին: Նման պայմաններում հնարավոր չէ լավ արդյունքներ ցույց տալ: Հաշվի առնելով այդ գործոնները, ես չեմ պատրաստվում երկարաձգել իմ պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունվարին» - ասել է անվանի մարզիչը: