A
A
Դավիթ Նալբանդյանը` ընտրյալների մեջ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 6-ը կմասնակցի «Վալենսիա Օփեն-500» միջազգային խոշոր մրցաշարին:
Կազմակերպիչներն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել աշխարհի առաջատար 10 թենիսիստներից չորսի հետ: Հիմնական մրցաշարին մասնակցում են 32 թենիսիստներ, որոնցից 25-ը նախապես են ստանում այդ իրավունք, իսկ մնացած 8-ը միայն որակավորման երկու փուլերն անցնելուց հետո:
Նշենք, որ «Վալենսիա Օփենը» բարեգործական նպատակներ էլ է հետապնդում: Գլխավոր մրցաշարին զուգահեռ, նոյեմբերի 4-6-ը, կանցկացվի նաեւ հաշմանդամ թենիսիստների մրցումներ, որից ստացված հասույթը կփոխանցվի Խուան Կառլոս Ֆերերոյի բարեգործական հիմնադրամին: