A
A
Վիկ Դարչինյանը նոր մրցակից ունի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր հաջորդ մարտը կանցկացնի դեկտեմբերի 3-ին:
Այդ օրը նա Լոս Անջելեսի Staples կենտրոնում (Կալիֆորնիա) ուժերը կչափի Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) սուպերչեմպիոն, պանամացի Անսելմո «Չեմիտո» Մորենոյի հետ: Նա 26 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մարտ, որից 31-ում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի, եւ միայն մեկ պարտություն է կրել:
Իսկ ահա Վրաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Մկրտչյանը սեպտեմբերի 30-ին Շարլեւիլում մենամարտ կանցկացնի ֆրանսիացի Սոֆիան Տակոյի հետ: Հաղթողը կդառնա Եվրոպայի չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ եւ կհանդիպի ուկրաինացի Օլեգ Եֆիմովիչի հետ, որը 5 անգամ արդեն պաշտպանել է այդ տիտղոսը: