Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մարզուհին ավարտեց ելույթները

Սպորտ
833b3b02cbfcfea4edcacd39bd4c5915

Հայաստանի մարզուհի Լիլիթ Հարությունյանը այսօր ավարտեց ելույթները՝ ֆրանսիական Մոնպելիե քաղաքում տեղի ունեցող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում:

Բազմամարտի մրցումներում նա 127 մասնակիցների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Առանձին վարժություններում Լիլիթ Հարությունյանը համեմատաբար լավ հանդես եկավ ժապավենով մրցումներում` ցույց տալով 41-րդ արդյունքը:

Գնդակով վարժությունում նա գրավեց 63-րդ տեղը, իսկ օղակով մրցումներն ավարտեց 94-րդ հորիզոնականում: