Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց

Սպորտ
b045f41b7033e18de508429354ab4254

Հայաստանի 12-ամյա շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության իր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Վերջին՝ 9-րդ տուրում նա հաղթեց Ալեքսեյ Սարանային՝ Ռուսաստանից եւ վաստակեց 7,5 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող շախմատիստները իրենց պարտիաները ավարտեցին «ոչ-ոքի» հաշվով եւ կես միավորով ետ մնացին:

Միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցումներում գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր` կես միավորով ետ մնալով ուկրաինացի Ալեքսանդր Բորտնիկից:

Մեր շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ 18-ամյա Մարիա Գեւորգյանը: Նա նույնպես վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` զիջելով վրացուհի Մերի Արաբիձեին: