Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը պայքարում է գավաթի համար

Սպորտ
53c04139bec822e61731189c698fd3d8

Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն առայժմ համեստ արդյունքներ է գրանցում Հնդկաստանի Մումբայ քաղաքի գավաթի խաղարկությունում:

Հինգ տուրից նա վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 54-րդ տեղը: Մեր շախմատիստը տարել է երեք հաղթանակ, մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում՝ պարտություն է կրել:

Աղյուսակը գլխավորում են հնդիկ շախմատիստներ Ռաթնակարանը եւ Նիկիլ Սյամը, որոնք ցուցադրել են 100 տոկոսանոց արդյունք:

Մրցաշարին մասնակցում են 278 շախմատիստներ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուր: