Վեց հավակնորդ
Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից երկու տուր առաջ Հայաստանի 5 շախմատիստներ եւ 1 շախմատիստուհի պայքար են մղում աշխարհամասի չեմպիոնի կոչման համար:
Նրանցից առավել լավ հնարավորություններ ունի Հայկ Մարտիրոսյանը, որը մինչեւ 12 տարեկան պատանիների մրաշարում 6 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը:
Իրենց տարիքային խմբերում հաջող են հանդես գալիս նաեւ Արամ Հակոբյանը (մինչեւ 10 տարեկան), Մանուել Պետրոսյանը (մինչեւ 14 տարեկան), Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը (երկուսն էլ մինչեւ 16 տարեկան), որոնք առաջատարներից հետ են մնում կես միավորով:
Մեր շախմատիստուհիներից ոսկե մեդալի հավակնում է միայն Մարիա Գեւորգյանը (մինչեւ 18 տարեկան), որը 7-րդ տուրից հետո 5,5 միավորով առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Այսօր կայանալիք նախավերջին տուրում Մարիան կհանդիպի ադրբեջանուհի Նարմին Կազիմովայի հետ, ով նույպիսի արդյունք ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով առայժմ մեկ աստիճանով բարձր տեղ է զբաղեցնում: