Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 8-րդն է

Սպորտ
4efaf8d898620a23af4b561dcd853f01

Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի կանանց Մեծ մրցանակի 2-րդ փուլում զբաղեցրեց 8-րդ տեղը:

Այսօր կայացած վերջին` 11-րդ տուրում, մեր շախմատիստուհին սպիտակներով ոչ-ոքի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանի հետ եւ վաստակեց 5 միավոր:

Հաղթեց հենց աշխարհի չեմպիոնուհին, որը իր անվան դիմաց գրանցեց 8 միավոր: Նրանից մեկ միավորով ետ մնաց Աննա Մուզիչուկը (Սլովենիա), իսկ 1,5-ով` չինուհիներ Յու Վենյուն եւ Տան Ժոնգին: