A
A
Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել պոլիկլինիկաներում՝ տեղում ծանոթանալով առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին։ Շրջայցի տեսանյութը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը:
Հայաստանում ներդրված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից: