Առանց մեդալի
Ստամբուլում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը անհաջող հանդես եկավ եւ տուն վերադարձավ առանց մեդալի:
Ամենաթեթեւ, 55 կգ քաշային կարգում, Միհրան Ջաբուրյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Ղազախստանը ներկայացնող Դուլետ Նիվազբեկովին: Սակայն նա նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
60 կգ քաշային Նարեկ Սանոյանը առաջին իսկ մրցամարտում 2:13 ընդհանուր հաշվով պարտվեց գերմանացի Տիմ Սկլեյչերին, իսկ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը զիջեց ռուսաստանցի Ադամ Բատիրովին:
74 կգ քաշային Մուսա Մուրտազալիեւը, որը առաջին անգամ էր ներկայացնում Հայաստանը, 1/4 եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Ալիեւին: 84 կգ քաշում Հայաստանը ներկայացնոց Հաջիմուրադ Նուրմագոմեդովը առաջին փուլում 2:3 հաշվով տանուլ տվեց թուրք Սերդար Բոկեյին:
Մեր փորձառու ըմբիշ Հարություն Ենոքյանը (96 կգ) նույնպես անհաջող հանդես եկավ` 1/16 եզրափակիչում անսպասելի զիջելով հնդիկ ըմբիշ Մուսամ Խատրիին:
120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը երկրորդ փուլում պարտվեց ռուսաստանցի Բիլյալ Մախովին, իսկ սփոփման մրցաշարի առաջին մարտում տեղի տվեց մոնղոլ ըմբիշ Չուլունբաթ Յարգալսայխանին:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանեց 16-21-րդ տեղերը, բավական ետ մնալով առաջատար եռյակից` Ռուսաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից: